Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ ՊՆ-ն հայտարարել են Երևանի ժամանակով 13:00-ից «հացահատկի միջանցքի» աշխատանքների վերականգնման մասին։ ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ Ռուսաստանը վերականգնում է իր մասնակցությունն այդ գործարքին։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրում մասնակի զորահավաքի ավարտի մասին։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Ուկրաինա։ Այդ մասին հայտնել է NTV հեռուստաընկերությունը։ Ընդ որում, սա գերմանացի պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա՝ այդ երկիր Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։
Աշխարհի ամենախոշոր նավթային կորպորացիաներից մեկը ExxonMobil, որը «Սախալին-1» նավթագազային ծրագրի նախկին օպերատորն էր, հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Շվեդական Expressen պարբերականը հրապարակել է «Հյուսիսային հոսք-1» գազատարի վնասված հատվածի լուսանկարներն ու տեսանյութը։ Բալթիկ ծովում նկարահանումն իրականացվել է ստորջրյա դրոնի օգնությամբ՝ 80 մետր խորության վրա։
Սեպտեմբերի վերջից ավելի քան 10 դեպք է հայտնի դարձել, երբ մոբիլիզացված ռուսները զոհվել են՝ մարտական գոտի չհասած։ Ռազմաճակատում մոբիլիզացվածների մահվան մասին առաջին հաղորդագրությունները սկսել են հայտնվել այս շաբաթվա սկզբին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային դիտորդների տեղակայել ուկրաինա-բելառուսական սահմանին։ Այդ մասին նա հայտարարել է Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ առցանց հանդիպման ժամանակ։
Նախօրեին Ուկրաինայի քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 105 քաղաքացի էլ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնել է, որ «առավոտյան 06:05 սարքավորումները Կերչի նեղուցով երկաթուղային անցման երկաթուղային հատվածի վրա ցույց են տվել կեղծ զբաղվածություն»։